Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է համատեղ C-500-ներ արտադրել

Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է համատեղ C-500-ներ արտադրել
14.06.2018 | 13:24

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ C-500 զենիթահրթիռային համալիրներ արտադրել։ A Haber հեռուստաալիքը հայտնելով լուրը` չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է եղել զրույցը և ինչ պատասխան է տվել Պուտինը։

Էրդողանը նաև խոսել է C-400-ների մատակարարման մասին, որի շուրջ պայմանագիրը Անկարայի և Մոսկվայի միջև 2017-ին է կնքվել։ «Ռուսաստանը C-400-ների համար մեզ շատ ընդունելի պայմաններով վարկ է հատկացրել։ Երկրորդ և երրորդ փուլում մենք համատեղ արտադրություն կսկսենք։ Հնարավոր է նաև C-500-ի համատեղ արտադրություն»,-ասել է նա։

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ